Հյուսիսային դպրոցի ամառային լողափնյա ճամբարում օրը սկսում ենք նախավարժանքով, հետո խնամում միջավայրն ու սկսում մեր ակտիվ գործունեությունը։ Այսօր այցելեցինք ագարակի կենդանիներին՝ ձիավարեցինք, կերակրեցինք նրանց, շրջեցինք ագարակով ու վերադարձանք դպրոց։ Նախաճաշից հետո սկսվեց ամենահետաքրքիրը․ Հյուսիսային դպրոցում ցնծություն էր՝ ջրային սղարաններ պատրաստեցինք ու բազմաթիվ խաղեր խաղացինք։
Category: Ամառային ճամբար 2021
Հյուսիսի ճամբարային առօրյան
Հյուիսային դպրոցում շարունակվում են պայծառ ճամբարային օրերը։ Օրը սկսում ենք նախավարժանքով,քանի որ շատ կարեւոր է որեւէ գործունեություն անելուց առաջ տաքացնել ու մարզել մկանները։ Այսօր ճամբարային գործունեություն ծավալեցինք ոչ միայն Հյուսիսային դպրոցում,այլեւ այցելեցինք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա եւ տիկին Շողիկի օգնությամբ ճամբարականներին ծանոթացրեցինք բազմաթիվ բույսերի,ծաղիկների,փոքրիկ կենդանիների ու նրանց խնամքին վերաբերվող մանրամասներին։ Այնուհետեւ վերադարձանք ու հաջորդիվ ունեցանք տեխնոլոգիական պարապմունք, սեղանի խաղեր խաղացինք,պլաստիլինից ծեփեցինք մեր սիրելի հերոսներին,նկարեցինք,հեծանիվ վարեցինք։ Ավելին դիտեք տեսանյութում։
Ամառային ճամբար. օր երրորդ
Ճամբարային մեր օրը սկսեցինք նախավարժանքով, որից հետո շրջակա միջավայրը խնամեցինք։Իրականացրինք կավագործություն,լողացինք,որից հետո բակային խաղեր խաղացինք։
«Հազարան հավք» քանդակի փառատոնի շրջանակում ճամբարականների հետ մասնակցեցինք նկարիչ, արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանի «Սիրահարանք» կամ« Հետպատերազմյան թիթեռ» խճանկարի ստեղծմանը։
Ճամբարականները մասնակցեցին պիքսելային էսքիզի հավաքմանը։
Լողափնյա ճամբարը Հյուսիսում
Այսօր ճամբարային օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով, տաքացրեցինք մեր մկանները, որից հետո շրջակա միջավայրը խնամեցինք։
Արդեն մեզ էին սպասում մեր պսպղուն լողավազանները։ Մի լավ լողալուց հետո <<Հազարան հավք >> նախագծի շրջանակներում ընկեր Լուսինեի հետ ճամբարականները պատկերեցին իրենց հավքերին։
Ավելին՝ տեսանյութում
Հյուսիսի ուրախ լողափում
Հյուսիսային դպրոցի ամառային լողափնյա ճամբարի ճամբարականներն օրը սկսեցին նախավարժանքով,ապա իրականացրեցին միջավայրի խնամք։ Հաջորդիվ սկսվեց ամենաուրախն ու զվարճալին` լողափնյա խաղեր,ջրի չմփչմփոցներ ու բարձր ծիծաղ։ Մի լավ լողալուց ու խաղալուց հետո նախաճաշեցինք,ապա գնացինք հեծանվավարության։ Մեր օրն է՛լ ավելի հետաքրքիր ու հագեցած դարձրեցին «Հազարան հավք» փառատոնային նախագծի շրջանակներում իրականացրած ընթերցումները։