Լողում են երկարացված օրվա տարատարիք ճամբարականները՝
Category: Ամառային ճամբար
Արայի լեռ.Ծաղկեվանքի բարձունք
Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ ջոկատների ճամբարականները հունիսի 5-ին հաղթահարեցին Ծաղկեվանքի բարձունքը։
Հոգևոր երգեր Ծաղկեվանքում՝
Հարսանեկան երգերի ֆլեշմոբ եկեղեցու բակում՝
Իսկ թե ինչպես հաղթահարեցինք բարձունքը,շրջակա միջավայրի խնամք իրականացրինք,կպատմի մեր տեսանյութը՝
Հարսանեկան քանդակներ
Լողու՜մ ենք
Ամառային ճամբար Աշխատակարգ հունիսի 3-7-ը
Կավե տարոսիկներ
Ծիսական հարսանիք. ուսումնական նախագիծ
Երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստում ենք տարոսիկներ՝
Հեծանվաերթ — քայլք դեպի Տերյանի արձանի հարակից այգի
Այսօր Հյուսիսային դպրոցի 3.1,3.2 ջոկատների հետ իրականացրինք հեծանվային երթ Հյուսիսից մինչև Տերյանի արձանի հարակից տարածք՝
Ուրախ ճամբար
Լողում են երկարացված օրվա տարատարիք ճամբարականները՝
Բարձունքի հաղթահարում. Արայի լեռ,Ծաղկեվանքի բարձունք
«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`
- Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Արայի լեռ՝ Ծաղկեվանքի բարձունք
-
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
- Նկարչական պլեներ
- Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Ծաղկեվանքի հարակից տարածքում
Հաղթահարվող բարձունքը՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանքի բարձունք
Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 5
Մեկնում՝ հունիսի 5-ին, ժամը 09:30
Վերադարձ՝ ժամը 16:00
Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:
Նախապատրաստական աշխատանք
Մինչ բարձունքը հաղթահարելը 3-րդ դասարանցիները գրանցում, ուսումնասիրում են սուրբ Վարվառայի լեգենդը, ընթերցում են ավանդապատումներ Արայի լեռան մասին, ինչպես նաև ուսումնասիրում այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին, google map-ով գծում ճամփորդության երթուղին: 2-րդը դասարանցիները վիդեոպատումներով և նկարներով անդրադառնում են լեգենդին:
Ընթացքը՝
Աշխարհագրական-հայրենագիտական
- Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում
Ընթերցողական
- Թումանյանական ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…
Բնապահպանական
- Աղբից մաքրում ճանապարհը, Ծաղկեվանքի հարակից տարածքը, լուսանկարում
Տեխնոլոգիական
- Բարձունքում իրականացնում նկարչական-լուսանկարչական պլեներ
Չափումներ
- Ճանապարհի, բարձունքը հաղթահարելու վրա ծախսված ժամանակի գրանցում, համեմատում /քարտեզում նշված տվյալների հետ/։
Բարձունքի հաղթահարում
- Հաղթահարում ենք Ծաղկեվանքի բարձունքը
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Բրդուճներ, ջուր
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Ամառային ճամբարի առաջին օրը
Այսօր ամառային ճամբարի առաջին օրն է։ Ահա և մեր ճամբարային օրը՝ Շարունակել կարդալ “Ամառային ճամբարի առաջին օրը”