Առավոտյան ճամբարականներով մարզվեցինք,մաքրեցինք շրջակայքը, նախաճաշեցինք և անցանք մեր ամենասիրելի հատվածին ՝ լողին։
Լողից հետո տարբեր խաղեր խաղացինք և ամփոփեցինք մեր ճամբարային շաբաթը։
Օրվա մասին ֆոտոպատում՝
Առավոտյան ճամբարականներով մարզվեցինք,մաքրեցինք շրջակայքը, նախաճաշեցինք և անցանք մեր ամենասիրելի հատվածին ՝ լողին։
Լողից հետո տարբեր խաղեր խաղացինք և ամփոփեցինք մեր ճամբարային շաբաթը։
Օրվա մասին ֆոտոպատում՝
Այսօր ճամբարիս չորրորդ օրն էր։Ճամբարականների հետ միջավայրը խնամեցինք,ջրեցինք կանաչ լանջերը,վարեցինք հեծանիվ,շախմատ խաղացինք,վայելեցինք ամառային ճամբարի հրաշք լողավազանը,իսկ օրվա վերջում համտեսեցինք սառը,քաղցր ձմերուկ։
Օրվա մասին տեսանյութը՝
Ճամբարային երրորդ օրն անցավ ուրախ և հագեցած։Մարզանք արեցինք,ջրեցինք մեր կանաչ լանջերը, աշխատեցինք կավով։
Մասնակցեցինք նաև Արևմտյան-Հարավային-Հյուսիսային ջոկատների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարին՝
Ճամբարային առօրյան՝
Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով,մարզվեցինք,իրականացրինք այլընտրանքային նկարչություն՝նկարեցինք պոլիէթիլենի վրա,այցելեցինք նաև ջերմոց-լաբորատորիա,ծանոթացանք տեղի բնակիչների հետ,իսկ դե էլ ինչ ամառային ճամբար՝առանց լողավազան.օրվա տապին ճամբարականները զովացան իրենց սիրելի լողավազանում։
Տեսանյութը՝
Այսօր ճամբարիս առաջին օրն էր,որն անցավ հագեցած և ուրախ։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով,մարզվեցինք,որից հետո ջրեցինք մեր կանաչ լանջերը։Եվ եկավ ճամբարականների սիրած լողալու ժամը։Նրանք լողավազանում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։Կատարեցինք նաև տեխնոլոգիական աշխատանք՝պատրաստեցինք օդապարիկներ։
Հյուսիսի լողափնյա ճամբարը սիրով հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել, երգել, պարել։ Սիրով սպասում ենք… Շարունակել կարդալ “Ամառային ուսումնական բաց ճամբարի կազմակերպման նախագիծ․ օգոստոսի 19-ից-23-ը”