Լողի պարապմունք

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներիս սեմինարն է։Այս անգամ լողում ենք Արևմտյան դպրոցի փակ լողավազանում։Սեմինարն ուսուցողական էր,քանի որ նրանք,ովքեր ունեին  լողալու հետ կապված դժվարություններ, Անուշ Համբարյանի օգնությամբ դրանք փորձեցին շտկել։

Գինեգործության սեմինար

Երկարացված օրվա կազմակերպիչների մի փոքրիկ խմբով մասնակցեցինք  գինեգործության սեմինարին,որն անցկացրեց Արտակ Ռշտունին։Ծանոթացանք գինեստեղծման արվեստին, մշակմանն ու տեխնոլոգիային։ Սեմինարն ամփոփեցինք՝իրականացնելով գինու համտես։

Ձիավարում են երկարացված օրվա կազմակերպիչները

received_391691765015166

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներիս հերթական սեմինար-պարապմունքն էր՝Ագարակում։Վերհիշեցինք,թե ինչպես ենք ձի սանձում և թամբում,որից հետո սովորեցինք ճիշտ ձիավարել։

 

Քայլք Դալմայի այգիներում

Երկարացված օրվա կազմակերպիչներիս հերթական սեմինարն էր տիար Բլեյանի և զբոսավար Սերգո Տոնոյանի ուղեկցությամբ։ Քայլում էինք և հիանում այդ չքնաղ այգու գեղեցկությամբ՝զարդարված կանաչով,գույնզգույն ծաղիկներով։ Եվ այդ գեղեցիկը պահպանելու,մշակելու փոխարեն մենք արձանագրեցինք միանգամայն այլ իրավիճակ՝Դալմա այգու մասնատումը՝կանաչի վերացումը։

 

Մարզական սեմինար

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների համար նախատեսված էր մարզական սեմինար-պարապմունք:

Մարզական սեմինար-պարապմունքները նպաստում են առողջ ապրելակերպի, դիմացկունության,  ցատկունակության,  շարժունակության զարգացմանը:

Մարզիչ՝ Հայկուհի Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Ավելին՝ տեսանյութում

Տեսանյութը՝Նարինե Պողոսյանի

Երկարացված օրվա կազմակերպիչները՝Ագարակում

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինար-պարապմունքն էր։Այս անգամ Ագարակում էինք։Սովորեցինք ձիերին խնամել։Ընկեր Էդմոնի և ընկեր Էդգարի օգնությամբ սանրեցինք ձիերին հատուկ հարմարանքով և նաև սովորեցինք,թե ինչպես են ձիուն սանձում։

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներիս հերթական սեմինարն էր։Այս անգամ Հյուսիսային դպրոց-պարտեզի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում էինք։Աշխատեցինք կավով,պատրաստեցինք կախազարդեր և քանի որ շուտով զատկի տոնն է,պատրաստեցինք նաև տոնին բնորոշ իրեր։