
Շարունակում ենք աշխատել Հյուսիսի դպրոց-պարտեզում։Այսօր փորեցինք հողը, վարդերի պուրակի տարածքը մաքրեցինք մոլախոտերից,ինչպես նաև խնամեցինք սենյակային ծաղիկները։
Շարունակում ենք աշխատել Հյուսիսի դպրոց-պարտեզում։Այսօր փորեցինք հողը, վարդերի պուրակի տարածքը մաքրեցինք մոլախոտերից,ինչպես նաև խնամեցինք սենյակային ծաղիկները։
Երկրագործական ստուգատեսին ընդառաջ աշխատում ենք Հյուսիսում: Միջավայրի խնամք իրականացրեցինք, մոլախոտերը հեռացրեցինք և բարեկարգ մի քանի հատվածներ:
Այսօր Սարալանջում իրակացրեցինք կորնգանի սերմնացան: Սերմնացանին մասնակից էին Արևմտյան և Հյուսիսային դպրոցի դասավանդողներ և սովորողներ: Հուսով ենք՝ սերմերը ծիլ կտան և բերքառատ կլինի
Տեսանյութը՝ Արմինե Գոգինյանի
Այսօր երկրագործության նախագծի շրջանակում կատարել ենք հետևյալ աշխատանքները` հողը փորեցինք, Էդմոն Փաշինյանի օգնությամբ սերմնացան իրականացրեցինք:
Տեսանյութը՝ Անուշ Թորոսյան
Հյուսիսում աշխատանքային, երկրագործական օր էր: Սովորողների հետ շարունակում ենք միջավայրը բարեկարգել և շարունակ այդպես աշխատել ….
Աշխատանքային երկուշաբթին երկրագործական աշխատանք կատարելու օրերից մեկն էր: Կատարեցինք մի շարք աշխատանքներ՝ հող ենք մաղել, աղյուսով աստիճան ենք սկսել պատրաստել և մի շարք աշխատանքներ…
Այսօր օրը սկսեցինք տարբեր աշխատանքներ կատարելով՝ միջավայրը խնամեցինք, փոցխով հավաքեցինք չորացած խոտերը, տերևները: Տնկեցինք վայրի խաղողի տնկիներ: Ավելին՝ տեսանյութում:
Շարունակում ենք Հյուսիսի բարեկարգման աշխատանքները: Երկրագործական ստուգատեսին ընդառաջ սովորողների հետ կատարում ենք մեր բակային աշխատանքները: Ավելին՝ տեսանյութում:
Այսօր շարունակեցինք մեր երկրագործական աշխատանքները: Վայրի խաղողը կապեցինք, հողը փխրեցրեցինք, հեռացրեցինք մոլախոտերը և հավաքեցինք թափված տերևները:
Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի
Սովորողների հետ կատարեցինք տարբեր աշխատանքներ: Միջավայրը խնամեցինք, մաքրեցինք որոշ հատվածներ: Այնուհետև կտորները կտրատեցինք փոքր չափսերի՝ քողարկիչ ցանց գործելու համար: