Երկարացված օրվա ճամբարականների հետ ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի <<Բարեկենդան>>-ը հեքիաթը,որից հետո ճամբարականները նկարեցինք իրենց դուր եկած հատվածը՝
Category: Թումանյանական օրեր
Ընթերցում և նկարում ենք Թումանյան
Այսօր երկարացված օրվա ժամին մեր ուսումնական մառանում ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի <<Կացին ախպերը>>հեքիաթը,որից հետո ճամբարականները սկսեցին նկարել իրենց դուր եկած հատվածը։
Օրը Թումանյանի հետ
<<Թումանյանական օրեր>> նախագծի շրջանակներում Մատենադարանի բակում Թումանյանական ընթերցումներ կատարեցինք,որից հետո Խամաճիկների թատրոնում դիտեցինք <<Իսկական ընկերը>> ներկայացումը։
Հովհաննես Թումանյան 150
Ժամը՝ 10։30 – 13։30
Վայրը՝ Մատենադարանի բակ
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Պատասխանատուներ՝դասվարներ, կազմակերպիչներ Շարունակել կարդալ “Հովհաննես Թումանյան 150”
Թումանյանական կերպարներ
Հովհաննես Թումանյան «Ձախորդ Փանոսը»
«Թումանյանական օրեր» նախագիծ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Նախագծի տևողությունը՝փետրվար ամիս
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը
Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում,ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում, տարածում, համագործակցային աշխատանքների կազմակերպում
Ընթացքը՝
- Ծանոթանում ենք Հ. Թումանյանի կենսագրությանը
- Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
- Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
- Կատարում ենք ձայնագրություններ հետևյալ թեմաներով՝
Ո՞վ է Հովհաննես Թումանյանը
Ի՞նչ ստեղծագործություններ են ծանոթ ձեզ
Կատարել մի փոքր հատված որևէ բանաստեղծությունից
Արդյունքները կամփոփվեն բլոգում։