Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրինք շրջակա միջավայրի խնամք՝մաքրեցինք դպրոցի հարակից տարածքը,որից հետո ճամբարականները վայելեցին աշնան տաք օրերը Հյուսիսային դպրոցի լողավազանում՝
Category: Լողափնյա աշուն
Մենք լողանք, դու՛ք նայեք
Առաջին օրը սկսվեց զարմանքով ու անսպասելի ծանոթությամբ՝ բացօթյա լողավազանում: Զարմացած էի. սա դպրո՞ց է, թե ճամբար: Աշխատանքի եկել էի բարձրակրունկներով, հագուստիս ամենալուրջ ընտրությամբ, սակայն հաջորդ օրն արդեն փոխեցի հանդերձանքս՝ զգալով ինձ ավելի ազատ ու հարմար: Մեկ շաբաթում փոփոխություններն այնքան շատ էին իմ մեջ, օրեր առաջ ինձ մտահոգող հարցերն այլևս այնքան անկարևոր, որ ինձ մնում է միայն լինել ավագ ընկեր սովորողներիս համար ու պատասխանատու անձ: