Վազք+հեծանիվ+լող

20191107_000115

Նոյեմբերի 5-ին Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ մասնակցեցինք տրիատլոնի նախագծին։ Հյուսիսային դպրոցից վազքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոցի հեծանվակայան, որտեղից վերցրեցինք հեծանիվներ, նաև վերհիշեցինք երթևեկության կանոնները։ Այնուհետև ուղևորվեցինք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ արդեն մեզ էին սպասում դպրոցի հեծանվորդները։ Միասին հեծանվային մրցաշար անցկացրեցինք,որից  հետո լողորդները գնացին լողի։Ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած օր։