Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին և ոճին:
Խնդիրները
Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը
Ստեղծել Կոմիտասյան երգերի կարաոկեներ, դասարանական աուդիոնյութեր
Դասարանական համերգների կազմակերպում
Միջավայրը
Դասարան, բակ-պարտեզ, ընթերցասրահ-լաբորատորիա
Կոմիտասյան երգեր
1.Հայր մեր
2.Այբ,բեն,գիմ
3.Կաքավիկ
4.Լորիկ
5.Ձիուկ
Մի երգի պատմություն. սովորողներն անհատական բլոգներում պատմում են Կոմիտասյան իրենց սիրելի երգերի մասին:
Գույներ. ջրաներկով նկարում ենք Կոմիտասյան երգերի, երաժշտության ներքո:
Կարող ենք աշխատել նաև բակում, խոտերի, քարերի վրա նստած: Դա կլինի երևակայական-ստեղծագործական աշխատանք ջրաներկով կամ գուաշով՝ Կոմիտասի որևէ երգի ներքո: Երեխաները կնկարեն այն, ինչ կզգան, ինչի մասին կմտածեն այդ երգը լսելիս: Այդ ամենը տեսագրված, մշակված տարբերակով, որպես ֆիլմ կհայտնվի մեր դասարանական բլոգում:
Քանի որ սովորողներն ունեն անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ, կարող ենք նաև աշխատել համակարգչային Paint ծրագրով, որին երեխաները շատ վարժ տիրապետում են: Յուրաքանչյուրն ընտրում է կոմիտասյան երգից ամենասիրելի հատվածը /տողը/ և նկարում: Այդ նկարների օգնությամբ ստանում ենք կարաոկեների էջերը և պատրաստում երգ-կարաոկեները: