Category: Կոմպոստ
Իրականացնում ենք Կոմպոստ նախագիծը
Իրականացնում ենք Կոմպոստ նախագիծը
Ճամբարականներն իրականացնում են Կոմպոստ նախագիծը
Հյուսիսում շարունակում ենք կոմպոստացնել հողը
Կոմպոստացնում ենք հողը
«Կոմպոստ բնապահպանական» նախագիծ
Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա
Նախագծի շահառուներ՝ երկարացված օրվա 3-5-րդ դասարանի տարատարիք սովորողներ
Նախագծի նպատակը՝
- Նվազեցնել աղբի առաջացումը
- Պարարտացնել հողը
- Սովորողների մեջ սերմանել «աղբի տեսակավորում» հասկացությունը
Նախագծի նկարագրություն՝
Օրվա վերջում խոհարարի հետ այն սննդի մնացորդները, որոնք չեն ուտում շներն ու ծովախոզուկները լցնել այգում մի փոսի մեջ և հողով ծածկել։
Ընթացքը՝
Երկարօրյայի ճամբարականները փորում են փոսը համապատասխան վայրում, բերում են դույլով կամ պատգարակով հող, սննդի մնացորդները խոհարարի մասնակցությամբ լցնում փոսի մեջ, ծածկում հողով։
Անհրաժեշտ պարագաներ՝ պատգարակ, սուր և տափակ բահեր, հող, ձեռնոցներ։
Արդյունքը՝ օրվա աշխատանքները լուսանկարել, տեսաձայնագրել, լուսաբանել և տարվա վերջում արդյունքը ներկայացնել Բնապահպանական հանրակրթական ստուգատեսին։
Նախագիծը մեկնարկվել է ամռանը, կոչվել է «Պարտիզպան խոհարարը»։
Նյութեր՝
Պարտիզպան խոհարարը՝ Հյուսիսային դպրոցից
Ճամբարի առօրյան ավարտվում է կոմպոստով
5-րդ օր.ամփոփում ենք շաբաթվա Կոմպոստ նախագիծը
Մայիսյան հավաքի օրերին սեբաստացի ճամբարականների հետ իրականացրել ենք մեր սիրելի կոմպոստը՝
Իրականացնում ենք Կոմպոստ նախագիծը
Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականները շարունակում են կոմպոստացնել հողը՝սննդի մնացորդներով։