Կոմպոստի նախագիծը՝Հյուսիսում

Երկարացված օրվա տարատարիք ճամբարականների հետ իրականացնում ենք կոմպոստի նախագիծը։ Այս նախագիծը դարձել է օրվա կարևորագույն աշխատանքներից։Նրանք մեծ սիրով ու ոգևորությամբ են մասնակցում։

Կրկին Կոմպոստ

Այս շաբաթ նույնպես երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ իրականացրել ենք Կոմպոստ նախագիծը։Սովորողներն արդեն ինքնուրույն կարողանում են կատարել ամբողջ աշխատանքը և քանի որ գիտակցելով են անում այս աշխատանքը անհամբերությամբ սպասում են արդյունքներին։

Կոմպոստացնում ենք հողը՝ սննդի մնացորդներով

Երկարացված օրվա սովորողների հետ այսօր սկսեցինք իրականացնել Կոմպոստի նախագիծը: Մի խմբով գնացինք նկուղ, վերցրեցինք աշխատանքային գործիքները, հետո ընկեր Հայկուհու ուղեկցությամբ պատգարակի մեջ հող լցրեցինք, փոս փորեցինք, խոհանոցում ավելացած սննդի մնացորդները լցրեցինք մեջը և հողով ծածկեցինք: