Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար. ամփոփում

Մանկավարժական աշնանային բաց ճամբարի առաջին օրը

Մանկավարժական բաց ճամբարի առաջին օրը Հյուսիսային դպրոցում սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո սկսեցինք աշխատել ըստ մեր անհատական պլանի։ Շարունակել կարդալ “Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար. ամփոփում”

Մանկավարժական աշնանային բաց ճամբարի 4-րդ օրը

77Մանկավարժական բաց ճամբարի 4-րդ օրը Հյուսիսային դպրոցում շատ հագեցած էր։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ապա սկսեցինք ուսումնական մառանի պատրաստության աշխատանքները։ Մեծ քանակությամբ արքայանարինջ կեղևազրկեցինք չիր պատրաստելու համար։ Աշխատանքներին միացան նաև ճամբարականներ, ծնողներ։ Կեղևազրկելուց հետո արքայանարինջները կախեցինք մառանում։ Ճամբարային օրվա ընթացքում  սովորողները ընկեր Ազնիվի հետ իրականացրեցին միջավայրի խնամք։

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Տեսանյութը՝ Տաթև Աթոյանի

Պատրաստում ենք արքայանարնջի չիր

Մանկավարժական աշնանային ճամբարի 3-րդ օրը

Մանկավարժական ճամբարի երրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Այնուհետև բաժանվեցինք խմբերի և իրականացրեցինք մի շարք պարտիզապուրակային աշխատանքներ: Ճամբարականները հաճույքով մասնակցում են պարտիզապուրակային  տարբեր աշխատանքների, և պահպանում են իրենց շրջակա միջավայրը: