Նախագծի մասնակիցներ՝
երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Նպատակը՝ սովորել նոր ու հետաքրքիր մարզական խաղեր, որոնք զարգացնում են արագություն, ճարպկություն։
Անհրաժեշտ մարզական գույք՝ գնդակներ, օղակներ, կողովներ
Խաղեր՝ որ շարքն ավելի արագ
- Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը
- Ամեն շարքից երկու հոգի կանգնում են հակառակ ուղղությամբ՝ պահելով զույգ շարֆեր։ Երրորդները վազելով գալիս են և ցատկում վրայից, շրջանցում, անցնում տակից, շրջանցում, անցնում միջով, վերադառնում շարք, հարվածում ընկերոջ ձեռքին։
- Շարքերը մրցում են այսպես՝ առաջինները նապաստակի ցատկերով, երկրորդները սարդի քայլքով, երրորդները՝ արջի ու վերադառնում վազքով։ Հերթականությունը չխախտել։
- Նույնը՝ զույգ-զույգ։
- Երեքական օղակներ դնել իրարից հավասար հեռավորության վրա։ Ցատկ երկու ոտքով օղակի մեջ, ցատկ օղակից դուրս՝ ոտքերը ուսերի լայնությամբ բացված։
- Երկու խաղավար կանգնում են իրենց խմբերի դիմաց՝ բռելով կողովները։ Գնդակը հերթով փորձում են նետել կողովի մեջ, իսկ խաղավարը փորձում է ամեն կերպ գնդակը բռնել կողովով։