«Կոմպոստ բնապահպանական» նախագիծ

Նախագծի ժամկետը՝ շուրջտարյա

Նախագծի շահառուներ՝ երկարացված օրվա 3-5-րդ դասարանի տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը՝

  1. Նվազեցնել աղբի առաջացումը
  2. Պարարտացնել հողը
  3. Սովորողների մեջ սերմանել «աղբի տեսակավորում» հասկացությունը

Նախագծի նկարագրություն՝

Օրվա վերջում խոհարարի հետ այն սննդի մնացորդները, որոնք չեն ուտում շներն ու ծովախոզուկները լցնել այգում մի փոսի մեջ և հողով ծածկել։

Ընթացքը՝

Երկարօրյայի ճամբարականները փորում են փոսը համապատասխան վայրում, բերում են դույլով կամ պատգարակով հող, սննդի մնացորդները խոհարարի մասնակցությամբ լցնում փոսի մեջ, ծածկում հողով։

Անհրաժեշտ պարագաներ՝ պատգարակ, սուր և տափակ բահեր, հող, ձեռնոցներ։

Արդյունքը՝ օրվա աշխատանքները լուսանկարել, տեսաձայնագրել, լուսաբանել և տարվա վերջում արդյունքը ներկայացնել Բնապահպանական հանրակրթական ստուգատեսին։

 

Նախագիծը մեկնարկվել է ամռանը, կոչվել է «Պարտիզպան խոհարարը»։

Նյութեր՝

Պարտիզպան խոհարարը՝ Հյուսիսային դպրոցից

Ճամբարի առօրյան ավարտվում է կոմպոստով

Ծիրանից կոմպոստ

ՈՒրախ հանդիպում

Երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ իրականացրեցինք <<Հյուր>> նախագիծը:Ճանապարհը մի փոքր հեռու էր,բայց մենք քայլքով կարողացանք այն հաղթահարել: Հարավային դպրոցում մեզ արդեն սպասում էին:Դպրոցի բակում,սեղանների վրա դասավորեցինք մեզ անհրաժեշտ պարագաները և աշակերտները մեծ ոգևորությամբ սկսեցին կտրատել մրգերը:Ընկեր Լուսինեի օգնությամբ մրգային աղցանը լցրեցինք բաժակների մեջ, ձևավորեցինք քաղցրահամ մուսով և սկսեցինք համտեսել մեր պատրաստածը: Անցկացրեցինք շատ լավ օր հարավային դպրոցում և մեծ ոգևորությամբ գնացինք տուն:

Հյուր նախագիծ

Նախագծի օրը`հոկտեմբերի 2

Ժամը`15:00-16:00

Մասնակիցներ`Հյուսիսային և Հարավային դպրոցների երկարացված օրվա տարատարիք սովորողներ

Համագործակցում`Հարավային դպրոցի Լուսինե Նազարյանի հետ

Նախագծի նպատակը`

• սովորողների միմյանց հետ ծանոթացում,շփում,

• նոր ընկերների ձեռքբերում,

• խոհանոցային հմտությունների ձևավորում:

Անհրաժեշտ են մրգեր,խոհանոցային պարագաներ:

•  Խոհանոցային գործունեություն բակում`մրգային աղցան

•  Հյուրասիրություն

Նախապես պայմանավորված ժամին`14:30-ին,Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա խումբը քայլքով կգնա Հարավային դպրոց:

•Բակում`պադոն-սեղանների վրա,սովորողները կպատրաստեն մրգային աղցան

• Կճաշակեն իրենց պատրաստած աղցանը:

Արդյունքը`կունենանք ուսումնական նյութեր`ֆոտոշարով,պատումներ ,տեսանյութ: