Ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Ճամփորդությունը շատ սպասված էր բոլորիս կողմից, քանի որ երկար էինք սպասել առատ ձյանը։ Սովորողների հետ քննարկեցինք ձմեռային մարզական խաղերը, միասին խաղացինք ձնագնդի, սահեցինք և փորձեցինք դահուկներ վարել։ Սովորողները մեծ ոգևորությամբ և դրական տպավորություններով վերադարձան։

Ճամփորդություն ձյան հետքերով

Ժամանակահատված՝ Փետրվարի 09, ժամը՝ 12։00-14։30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ

Շարունակել կարդալ “Ճամփորդություն ձյան հետքերով”

Ուսումնական ճամփորդություն. Պլանետարիում

Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սուսաննա Պետրոսյան

Օրը՝  նոյեմբերի 30

Ժամը՝ 11:00-13:30

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն. Պլանետարիում”

Աշնան գույները Ջրվեժի անտառապարկում

Հյուսիսային դպրոցի 5 տարեկանները, ինչպես իրենք էին ասում գնացել էին Ջրվեժի արգելոց աշուն տեսնելու։ Օրը մեկնարկեցինք աշնանային ընթերցումներով, երգ ու պարով։ Սովորողները քայլարշավով անցան գրեթե ողջ անտառապարկով, տեսան բազմաթիվ ծառեր, թփեր, դիտարկեցին աշնանային փոփոխությունները: Ավելին՝ տեսանյութում

Աշնանային զբոսանք բուսաբանական այգում

Աշնանային մեկ օրն անցկացրեցինք Երևանի բուսաբանական այգում։ Քայլեցինք, վայելեցինք աշնանային եղանակը, ուսումնասիրեցինք ծանոթ ու անծանոթ բույսերը, վազվզեցինք, կաղիններ ու տերևներ հավաքեցինք տեխնոլոգիական աշխատանքի համար։

Ավելին տեսանյութում՝

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Ուսումնական ճամփորդություն. Բուսաբանական այգի


Մասնակիցները՝
 
 Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Օրը՝  նոյեմբերի 7

Ժամը՝ 10:00-13:00

Վայրը՝  Երևանի Բուսաբանական այգի

Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սուսաննա Պետրոսյան

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն. Բուսաբանական այգի”

Խաղողի ծեսը Ագարակ գյուղում

«Խաղողածես» նախագծերի շրջանակներում հոկտեմբերի 25-ին արշավում ենք դեպի Արագածոտնի մարզ գ․Ագարակ

Մեկնում` հոկտեմբերի 25–ին , ժամը՝ 10։30 Հյուսիսային դպրոց-պարտեզից

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Շարունակել կարդալ “Խաղողի ծեսը Ագարակ գյուղում”

Խաղողածեսն Ագարակ գյուղում

Աշնանային բազմազան գույների մեջ բազմազան են նաև բերքն ու բարիքը։ Այսօր 5 տարեկանների հետ ունեցանք աշնանային մրգերով հարուստ ճամփորդական օր։ «Խաղոխածես» նախագծի շրջանակում ճամփորդեցինք դեպի Արագածոտնի մարզ գ․Ագարակ։ Ազգային երգերով հասանք խաղողի այգիներ, որտեղ մեկնարկեցինք խաղողաքաղը, մեծ քանակությամբ խաղող քաղելուց հետո մնում էր ճզմել, որն իրականացրեցին մեր քաջ տղաները։ Ավելին տեսանյութում

Տեսանյութը՝ Լիանա Ռոզիկյանի

Ուսումնական պարապմունք Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում այսօր այցելեցինք Կոմիտասի թանգարան։ Տպավորիչ շրջայց ունեցանք թանգարանում։ Ծաանոցանք Կոմիտասի երաժշտական գործիքներին, ստեղծագործական աշխատանքերին, իսկ օրն ավարտեցինք «Նկարում ենք գույներ» կրթական ծրագրով,որի ընթացքում կոմիտասյան երաժշտության ներքո նկարեցինք։ Ավելին՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Լիանա Ռոզիկյանի