Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները Կոշում

Սեպտեմբերի 25-ին Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիների և դասավանդողների մեծ խումբ իրականացրեցին ճամփորդություն դեպի Կոշ:

Շարունակել կարդալ “Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանցիները Կոշում”

Ուսումնական ճամփորդություն. Բնության թանգարան

qa8tex

Ուսումնական ճամփորդություն դեպի  Բնության   թանգարան, «Իմ բույս, իմ կենդանի» նախագծի  շրջանակում

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն. Բնության թանգարան”

Ձմեռային խաղեր.չմշկասահք.ճամփորդական նախագիծ

Վայրը՝ Գեղասահքի դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիային դպրոցի 4-5 դաս․ ճամբարային ջոկատներ, ջոկատավարներ

Օր՝ Փետրվարի 1, Ժամը՝ 11:00-12:00
Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում. մարզական ձմեռային խաղեր:


Երթուղի՝  Հյուսիսային դպրոցից Իսակովի պողոտա՝ Գեղասահքի դպրոց.

Երթուղու նկարագրությունը՝ դուրս ենք գալիս Րաֆֆու 69/1 հասցեից  դեպի Իսակովի պողոտա։

Պատասխանատուներ՝ Ռիմա Քեքեջյան, Սուսաննա Պետրոսյան

Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար՝ Միքայել Ղազարյան

Անհրաժեշտ իրեր՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, սրբիչ ։ Ըստ ցանկության՝ փոխնորդ հագուստ։

Անհրաժեշտ սնունդ՝ բրդուճներ, ջուր։

Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Արշավ դեպի Թեղենիս․ Ծաղկունյաց լեռնաշղթա

Ճամփորդություն դեպի Թեղենիս լեռ (Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ), գտնվում է Կոտայքի մարզում: Բարձրությունը՝ 2851մ․։

0-114 Շարունակել կարդալ “Արշավ դեպի Թեղենիս․ Ծաղկունյաց լեռնաշղթա”

Արայի լեռ.Ծաղկեվանքի բարձունք

Հյուսիսային դպրոցի 2-րդ, 3-րդ ջոկատների ճամբարականները հունիսի 5-ին հաղթահարեցին Ծաղկեվանքի բարձունքը։

Հոգևոր երգեր Ծաղկեվանքում՝

Հարսանեկան երգերի ֆլեշմոբ եկեղեցու բակում՝

Իսկ թե ինչպես հաղթահարեցինք բարձունքը,շրջակա միջավայրի խնամք իրականացրինք,կպատմի մեր տեսանյութը՝

Բարձունքի հաղթահարում. Արայի լեռ,Ծաղկեվանքի բարձունք

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

Հաղթահարվող բարձունքը՝ Արայի լեռ՝ Ծաղկեվանքի բարձունք

Նախագծի իրականացման օրը՝  հունիսի 5

Մեկնում՝ հունիսի 5-ին, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 16:00

Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի  2-րդ, 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Նպատակը՝  Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Հանգած հրաբուխ Արագածի հվ-արլ-ում՝ Քասաղ և Հրազդան գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի հատած  գագաթով անկանոն կոնի ձև: Հվ-արմ.-ում կա բնական պատռվածք: Արայի լեռը բազմածին հրաբուխ է: Կազմված է նեոգենի  հրաբխային ապարներից: Լանջերը կտրտված են ձորակներով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-400 մմ: Հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ:  Արա լեռան ստորոտին տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները, հս. լանջը բավականին անտառապատ է, ցածրադիր մասում կան կաղնու և լորենու նոսր պուրակներ, գիհու մացառուտներ և թփուտներ:

Նախապատրաստական աշխատանք

Մինչ բարձունքը հաղթահարելը 3-րդ դասարանցիները գրանցում, ուսումնասիրում են սուրբ Վարվառայի լեգենդը,  ընթերցում են ավանդապատումներ Արայի լեռան մասին, ինչպես նաև ուսումնասիրում այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին,  google map-ով գծում ճամփորդության երթուղին: 2-րդը դասարանցիները վիդեոպատումներով և նկարներով անդրադառնում են լեգենդին:

Ընթացքը՝

Աշխարհագրական-հայրենագիտական

  • Ճանապարհին հանդիպող գյուղերի ցուցանակների գրանցում

Ընթերցողական

  • Թումանյանական ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին…

Բնապահպանական

  • Աղբից մաքրում ճանապարհը, Ծաղկեվանքի հարակից տարածքը, լուսանկարում

Տեխնոլոգիական

  • Բարձունքում իրականացնում նկարչական-լուսանկարչական պլեներ

Չափումներ

  • Ճանապարհի, բարձունքը հաղթահարելու վրա ծախսված ժամանակի գրանցում, համեմատում /քարտեզում նշված տվյալների հետ/։

Բարձունքի հաղթահարում

  • Հաղթահարում ենք Ծաղկեվանքի բարձունքը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Համբարձման ծեսը Փարպի գյուղում. Համագործակցային նախագիծ. Ամփոփումներ

20190515_112551

Մայիսյան 14-րդ հավաքի երրորդ օրը՝ մայիսի 15-ին, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների, դասավանդողների և նախակրթարանի դաստիարակաների հետ եղանք Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Շարունակել կարդալ “Համբարձման ծեսը Փարպի գյուղում. Համագործակցային նախագիծ. Ամփոփումներ”

Համագործակցային նախագիծ.Համբարձման ծես

Այսօր Հյուսիսային դպրոցի 3- րդ դասարանի սովորողները և   Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ղազար Փարպեցու դպրոցի սովորողները   միասին իրականացրինք Համբարձման ծեսը:

Նրանց ուղեկցությամբ հաղթահարեցինք  եկեղեցու բարձունքը,  շրջակա միջավայրը խնամեցինք,որից հետո իրականացրինք Համբարձման ծեսը՝