վերապատրաստման դասընթացներ

Հոկտեմբերի 16-19 մասնակցեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վերապատրաստման դասընթացներին:  Հանդիպեցինք Մեդիա կենտրոնում,ծանոթացանք միմյանց հետ,այնուհետև քայլքով անցանք Հյուսիսային դպրոցով և հասանք Մայր դպրոց:Ընթերցասրահում սկսեցինք մեր բլոգային ուսուցումը:

Հաջորդ օրը սկսեցինք պարերգերի ուսուցմամբ: Աննա Երիցյանի օգնությամբ սովորեցինք <<Հադիգոյ>>, <<Թամզարա>><<Քաղհան>> երգերը:

Մասնակցեցինք նաև հեծանվավարությանը,որն անցավ շատ հետաքրքիր և ուրախ:

Վերջում անդրադարձանք մեր բլոգային ուսուցմանը:Անահիտ Հարությունյանի շնորհիվ  մենք ստեղծեցինք մեր բլոգային էջերը և վերապատրաստումն ամփոփեցինք նախագծեր ներկայացնելով: