Մարմնակրթություն 4-5-րդ դասարան

Հյուսիսային դպրոցում 2019-2020 ուստարին մեկնարկեց էլ ավելի աշխուժությամբ ու ոգևորությամբ։ Դպրոցը համալրվեց նոր հեծանիվներով։ 4-5-րդ դասարանի սովորողները՝ ըստ նոր ուսումնական պլանի, մարմնակրթության դասերը անցկացնում են Հյուսիսային դպրոցում՝ օգտագործելով բոլոր հնարավոր հարթակները, դարձնելով դրանք մարզական։Ուսումնական պլանով ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, որոնց կազմակերպումը իրականացնում են կազմակերպիչ՝ Ռիմա Քեքեջյանն ու երկարացված օրվա կազմակերպիչ՝ Սուսաննա Պետրոսյանը։

Տեսանյութը՝Ռիմա Քեքեջյանի

Տրիատլոնի նախագիծ

Նոյեմբերի 8-ին Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ մասնակցեցինք տրիատլոնի նախագծին։ Հյուսիսային դպրոցից վազքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոցի հեծանվակայան, որտեղ Միքայել Ղազարյանը շատ ջերմ ընդունեց և տրամադրեց հեծանիվներ, նաև վերհիշեցինք երթևեկության կանոնները։ Այնուհետև ուղևորվեցինք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ արդեն մեզ էին սպասում դպրոցի հեծանվորդները։ Փոքր մրցաշարից հետո լողորդները գնացին լողի, իսկ մյուս մասը՝ Ագարակ՝ ձիուկներին տեսակցության։ Շարունակել կարդալ “Տրիատլոնի նախագիծ”