Կավից զարդարանքներ

Այսօրվա մեր սեմինար պարապմունքը ավելի շատ նման էր արտ-թերապիայի. ձեռքերով կավը մշակեցինք և նրա բնական-դրական էներգիան ստացանք։Բայց ստեղծագործելուց առաջ Ալիս Գևորգյանը մեզ ծանոթացրեց նյութի հատկությունների ,նրա հետ աշխատելու տեխնիկայի, թրծման և այլ մանրամասների հետ։

Շարունակել կարդալ “Կավից զարդարանքներ”

Առցանց սեմինար

Երկրում տիրող վիրուսային իրավիճակի պատճառով ստիպված ենք մնալ տանը և դասերն անցկացնել առցանց։Առցանց դասեր կազմակերպելու համար իրականացրինք սեմինար Նվարդ Սարգսյանի հետ,ով մեզ սովորեցրեց օգտվել Microsoft teams ծրագրից։Սեմինարի ընթացքում սովորեցինք  մուտք գործել ծրագիր, խումբ ստեղծել, մասնակիցներ ավելացնել, հեռացնել մասնակիցներին, անջատել ձայնը կամ միացնել, ինչպես նաև՝ ձայնագրել սեմինարը։

Սեմինարի հղումը՝ այստեղ։

Աուտիզմը հիվանդություն չէ,այլ ապրելակերպ

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքի թեման աուտիզմն էր։ Այս անգամ սեմինարը վարեցին երկարացված օրվա կազմակերպիչներ Նարինե Պողոսյանը  և Մարիամ Միրզոյանը։
Սեմինարի ընթացքում խոսեցին աուտիզմի հիմնական բնութագրի, ախտանշանների, դասակարգման, վախերի, պատճառագիտության և աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Սեմինարի ընթացքում ներկայացրեցին աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող խաղեր, ինչպես նաև ֆիլմեր։

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Մարզվում են երկարացված օրվա կազմակերպիչները

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար պարապմունքը այսօր մարզական էր։ Մարզիչ Նաիրա Հարությունյանի ղեկավարությամբ իրականացրեցինք էստաֆետային խաղեր։

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Համընդհանուր ներառականություն

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարը համընդհանուր ներառականության մասին էր։ Սեմինարի ընթացքում ներկայացվեց ներառական կրթությունը, օրենսդրական հիմքերը և համընդհանուր սկզբունքները, երեխաների կրթական կարիքների բազմազանությունը,
կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները և աջակցության տրամադրումը։

Ավելին՝ տեսանյութում

Գինու պիտակներ երկարացված օրվա կազմակերպիչների պատկերմամբ

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքն էր,որի ժամանակ պատրաստեցինք գինու պիտակներ։ Պիտակների վրա նշեցինք գինու արտադրության տարեթիվը, կրթահամալիրի անունը և Աղավնաձոր գյուղի անունը, որտեղից հավաքվել է բերքը։ Արդյունքում ունեցանք հետաքրքիր էսքիզներ՝

This slideshow requires JavaScript.

Ոսկերչության սեմինար

Երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինարն էր՝  սեմինարավարը ոսկեգործ Դավիթ Պետրոսյանն էր: Ընկեր Դավիթը հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց թանկարժեք մետաղների մասին: Այս սեմինարն էր առանձնացավ իր բնույթով:

Բուժօգնության սեմինար

Շատ հետաքրքիր և կարևոր մի սեմինար տեղի ունեցավ, որն անցկացրեց Քրիստինե Սահակյանցը:
Քննարկեցինք  ջերմային խանգարումների մասին, փորձի փոխանակում արեցինք:
Ընկ. Քրիստինեն շատ կարևոր խորհուրդներ տվեց, ասեց, թե  ինչին պետք է ուշադրություն դարձնենք, ինչն է կարևոր, ինչպես տարբերել բարձր ջերմաստիճանը արևահարումից, այդ դեպքում ինչ անել:
Կցանկանամ նման սեմինարները  շարունակական բնույթ կրեն:

Նորամուտ Քոլեջում

Տեսանյութը՝Անժելա Բլեյանի

Երկարացված օրվա կազմակերպիչների հետ  ներկա գտնվեցինք  5 տարեկանների նորացված խմբասենյակ. «Նոյեմբերիկ» նորամուտին  Քոլեջում:
Այնուհետև ընկեր Տաթևի հետ շրջեցինք քոլեջում,այցելեցինք նոր կառուցված ջերմոցը և  խաղողի գինու դպրոցը: Ընկեր Արտակը  նոր տակառ բացեց, բոլորին գինի հյուրասիրեց,   և ունեցանք հետաքրքիր, հաճելի օր: