Երկրագործական աշխատանքներ

Այսօր աշխատանքայի եռուզեռ էր Հյուսիսային դպրոցում: Մեզ միացել էր ծնող իր զավակների հետ, իսկական ընտանեկան դպրոց էր: Ջրեցինք  ծաղիկները, լանջերը:

Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի

Տնկարանից տնկարան

Սենյակային բույսերի խնամքն իրականացնելուց հետո, խնամեցինք շրջակա միջավայրը։ Ջրեցինք բույսերը, մաքրեցինք մոլախոտերը։ Մեզ այցելեց տիկին Շողիկը, ով Քոլեջի տնկարանից Հյուսիսային դպրոց էր բերել սիրիական վարդ, այգածաղիկ, որոնք տնկեցինք Հյուսիսային դպրոցի տնկարանում։

Տեսանյութը՝ Քրիստինա Հովհաննիսյանի

 

 

Ծաղկանոցի ու տնկարանի աշխատանքներ

inCollage_20200610_234829011

Այսօր Հյուսիսային դպրոցում ծաղկանոցները և տնկարանը համալրեցինք նոր բույսերով: Ինչպես նաև  յասամանի տնկարանի մոլախոտերը հեռացրեցինք և բաժակներ պատրաստեցինք:
inCollage_20200610_234518740

Ծաղկանոցի խնամք

Հյուսիսային դպրոցում իրականացրեցինք տրավերտինե ճեմուղիների եզրերի կանաչապատման աշխատանքներ, ծաղկանոցների ձևավորում և բույսերի համալրում:
Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Պարտիզապուրակային աշխատանքային օր

Սարալանջում նախատեսվում է կորնգան ցանել: Այսօր  հերթապահների մի մասը նախապատրաստական աշխատանքներ իրականացրեցին Սարալանջում: Շարունակել կարդալ “Պարտիզապուրակային աշխատանքային օր”

Տնկարանում ծաղկոցների բույսերի համալրում

Այսօր տնկարանը  և ծաղկանոցը համալրեցինք նոր բույսերով: Ծաղկանոցներում համալրեցինք պորտուլակ բույսով, իսկ տնկարանում՝ վայրի բաղեղով:

Սիենայի պուրակի ծաղկանոցի ձևավորում

Այսօր սկսեցինք Սիենայի պուրակի ծաղկանոցը  ձևավորել տրավերտինե քարերով:
Նախ սկզբից ընդգծեցինք հետո շարեցինք, ունեցանք հետաքրքիր  ձևավոր ծաղկանոց:
Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի

Հյուսիսի աշխատանքներից

Շարունակում ենք տնկարանի համալրման աշխատանքները, այս անգամ տնկարանում վայրի խաղողի տնկիներ ավելացրեցինք, որպեսզի արմատակալի: Ջրեցինք սածիլները և շրջակա մրջավայրի կանաչը:
Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի